211652_close_icon

«Յուվենտուս»-ը Յովետիչին դիտարկում է որպես Մխիթարյանին այլընտրանք

views-count2537 դիտում article-date 14:13 14-01-2015
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, « Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Ծեր Սինյորան», որը մտադիր է հունվարին համլրվել հարձակվողական ոճի ֆուտբոլիստով, դեռևս չի կարողանում համաձայնության գալ հայ խաղացողի հետ և այժմ դիտարկում է այլ տարբերակներ: Football Italia-ի տեղեկությունների համաձայն, «Յուվե»-ն որպես Մխիթարյանի այլընտրանք դիտարկում է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստեվան Յովետիչին: Հունվարյան տրանսֆգերային պատուհանի ընթացքում իտալական ակումբը մտադիր է վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին: Մոտակա ժամանակում կողմերը կքննարկեն գործարքի մանրամասները:

Նմանատիպ նյութեր