211652_close_icon
views-count957 դիտում article-date 11:42 14-01-2015

Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան - Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան - Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր