211652_close_icon
views-count1678 դիտում article-date 08:56 14-01-2015

ՀԱԿ-ի ամանորյա երեկույթի ուշագրավ կազմը. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է, որ ավանդույթի համաձայն՝ ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են, այսպես կոչված, կորպորատիվ երեկույթներ՝ հին տարին ճանապարհելու և նորը դիմավորելու նպատակով։ ՀԱԿ-ի ներկայացուցիչները և նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ։ Միջոցառմանն անձամբ մասնակցել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Մուսալեռ» ռեստորանում անցկացված կուսակցական կորպորատիվի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով և անդրադարձել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը։ Ելույթի բովանդակության մասին մամուլում մանրամասն գրվել է և հերքվել՝ ՀԱԿ-ի մամլո խոսնակի կողմից։ Այս հավաքույթում առավել ուշագրավ է եղել հյուրերի կազմը։ Ըստ ներկաների՝ հրավիրյալների թվում են եղել նաև «Ազատամարտիկների դաշինքի» մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) և ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Բանն այն է, որ ըստ մամուլի չհերքված հրապարակումների՝ «Ազատամարտիկների դաշինքը» ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից և «Երդվյալ ազատամարտիկների միության» հետ հանդիսանում է ԲՀԿ-ի «այլընտրանքային» Երկրապահը։ Բայց ստացվում է, որ ֆինանսապես կապված լինելով ԲՀԿ-ի հետ, «Ազատամարտիկների դաշինքը» գաղափարապես սնվում է ՀԱԿ-ից ու նրա լիդերից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր