2972 դիտում
19:08 09-05-2016
ՀԱԿ-ը, ըստ ամենայնի, չի մասնակցի Արցախը ճանաչելու մասին նախագծի քվեարկությանը, որովհետև ոչ ՀԱԿ-ի ձեռը կգնա դեմ քվեարկելու, ոչ էլ՝ կողմ
«Հայ ազգային կոնգրես»-ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լեռնային Ղարաբաղի ճանաչման խորհրդարանական քվեարկությանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Հաղթանակ զբոսայգում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ օրինագծի առնչությամբ նշելով, որ Լևոն Տեր Պետրոսյանի ասածին ավելացնելու ոչինչ չունի:
Իսկ նա, հիշեցնենք, ասել էր, որ առանց միջազգային կառույցների աջակցության, ՀՀ-ի կողմից Ղարաբաղի անկախությունը միակողմանի ճանաչելը կբերի աղետալի հետևանքների:
«Ավելի լավ է՝ ընդհանրապես չքվեարկել, որովհետև մեր ձեռը չի գնա դեմ քվեարկելու, անգամ՝ ձեռնպահ քվեարկելու», -լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Օրինագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանի հայտարությունների, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն տեսակետի կապակցությամբ Լևոն Զուրաբյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանի կարծիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր համար բացարձակապես կարևոր չէ:
Հիշեցնենք, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, փաստացի կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից:
«Ըստ էության, աշխարհի գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահներն ընդունել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ցույց են տալիս այն ուղին, որով այդ ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի»,- նկատեց Լևոն Զուրաբյանը և կրկնեց, որ դրանով Հայաստանը ընդամենը Ադրբեջանին տալու պատերազմ սկսելու արդարացում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2330 դիտում
12:14 02-10-2019
ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան
1617 դիտում
09:51 25-04-2014
Ըստ ամենայնի, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով․ ՀԺ
3363 դիտում
09:31 13-09-2014
Արման Բաբլոյանն իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից. ՀԺ
Այս բաժնից
937 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
835 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան