Սամուել ԷտոՕ-ն իր կարիերան կշարունակի Ա Սերիայում
«Էվերտոն»-ի կամերունացի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն մոտ է իր կարիերան «Սամպդորիա»-ում շարունակելուն, հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Աղբյուրի տվյալներով` գենուական ակումբի նախագահ Մասսիմո Ֆերրերոն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալ Կլաուդիո Վիգորելլիի հետ: Նշվում է, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն: