Խավիեր Սավիոլան իր կարիերան կշարունակի Ա Սերիայում
Հունական «Օլիմպիակոս»-ի հարձակվող Խավիեր Սավիոլան իր կարիերան կշարունակի իտալական «Վերոնա»-ում, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Արգենտինացի խաղացողը իր նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել:
32-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ», «Բարսելոնա», «Մոնակո», «Սևիլիա», «Ռեալ», «Բենֆիկա» և «Մալագա» ակումբներում:
Նախորդ մրցաշրջանում Սավիոլան Հունաստանի առաջնությունում մասնակցել է 25 խաղի և խփել է 12 գոլ: բացի այդ արգենտինացին չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում աչքի է ընկել 2 գոլով: