Դեկտեմբերին Արագածոտնի մարզում 73 երեխա է ծնվել
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. դեկտեմբեր ամսին գրանցվել է 73 ծնունդ: Նրանցից 36-ը տղա է, 37-ը՝ աղջիկ:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 31 երեխա՝ 15 տղա, 16 աղջիկ:
Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 տղա եւ 7 աղջիկ ՝ ընդամենը 13 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 27 երեխա` 13 աղջիկ, 14 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 2 ծնունդ` 1-ական տղա եւ աղջիկ:
2015 թվականի հունվարի 13-ի դրությամբ մարզում ծնունդների թիվը կազմել է 37, որից 17-ը` աղջիկ, 11-ը` տղա: