Անարդար է, որ Նոյերը հայտնվեց Մեսսիի թիկունքում. Կրոս
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը չի թաքցրել իր զարմանքը, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով գերազանցել է հավաքականի իր խաղընկեր Մանուել Նոյերին:
«Դա շատ անսպասելի էր և անարդար, որ Նոյերը մնաց Մեսսիի թիկունքում: Ես սպասում էի, որ լավագույն կոչման համար պայքարը կընթանար Ռոնալդուի և Նոյերի միջև: Եթե «Ոսկե գնդակը» ստանար Նոյերը, ապա դա արդար կլիներ, բայց Ռոնալդուն նույնպես արժանի էր այդ մրցանակին»,-Կրոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: