Ես պայմանագիր չեմ կնքել «Ռեալ»-ի հետ. Տոնի Կրոս
Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի նա «Ռեալ»-ի տեղափոխվելու հարցում նախնական համաձայնության է եկել «Արքայական ակումբի» հետ:
« Ես արդեն ասել եմ, որ իմ ապագայի վերաբերյալ որոշում կկայացնեմ աշխարհի առաջնության ավարտից հետո: Ես դեռևս ոչ մի պայամանագիր չեմ ստորագրել: Ամեն ինչ պարզ կդառնա մրցաշարի ավարտից հետո»,-ասել է Կրոսը: