Բուլղարիայում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել
Բուլղարիայում Ֆրանսիայի քաղաքացի Ֆրիզ-Ժոլի Ժոաշինը ձերբակալվել է:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նա կասկածվում է ահաբեկիչներ Կուաշի եղբայրների հետ կապ ունենալու մեջ:
Ավելի վաղ, ֆրանսիական կողմը թույլատրել էր նրան ձերբակալել արտերկրում` մեղադրելով նրան ահաբեկչական գործողություններ պլանավորող հանցագործ խմբավորման անդամ լինելու մեջ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ իրավապահ մարմինների, նա մտադիր է եղել Սիրիա մուտք գործել և այնտեղ մասնակցել հակակառավարական ուժերի կողմից ընթացող մարտական գործողություններին: