Բուլղարիայում ավտովթար է տեղի ունեցել։ Միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 5 զոհ է գրանցվել, 4 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարաությունը։
Ըստ նախնական տվյալների, դեպքը տեղ է ունեցել գիշերը Մոնտանա քաղաքում։ Միկրոավտոբուսի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը բախվել է բեռնատարին։
Ըստ բժիշկների, վիրավորների վիճակը ծանր է գնահատվում։