Բուլղարիայում Ուկրաինայի մասնակցությամբ ՆԱՏՕ֊ի զորավարժանքներ են սկսվել
Բուլղարիայի արևելքում մեկնարկել է ՆԱՏՕ֊ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ զորավարժանքները։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Զորավարժանքներին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Սերբիան և Մոլդովան։
Saber Guardian անվանում ստացած միջոցառումը անց է կացվում Բուլղարիայի արևելյան մասում գտնվող ուսումնական բազայում։ Զորավարջանքներում 12 պետությունների 700 զինվորականներ են ընդգրկված։
Ըստ ԱՄՆ֊ի բանակի ներկայացուցիչ Ջեսի Գրենդջերի, զորավարժանքները Ուկրաինայի իրադրության սրացումից առաջ էր նախատեսվել։