211652_close_icon
views-count3268 դիտում article-date 13:30 13-01-2015

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ

Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Մասնավորապես, բանակի գեներալ Ա.Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ պաշտպանության նախարարը հորդորեց շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/13/39483/]հանցագործությունն [/url]ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր