3311 դիտում
20:26 12-01-2015
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։
Զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։
Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր` հունվարի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Գյումրի էին ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաեւ դատական բժիշկը եւ տեղի շտապօգնության բրիգադները: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան եւ Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, ովքեր զինված էին ինքնաձիգերով: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտին Գրիգորյանը:
Պարզվել էր սպանվածների ինքնությունը: Նրանք էին` ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը: Իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց: Նա վիրահատվել էր:
ֆոտոլրագրողը[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39441/] հայտնել էր[/url] նաև, որ սպանվածների հարազատները Մյասնիկյան թիվ 188 տան մոտ պահանջում էին, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեին դիահերձարան: Բանը հասել էր անգամ քաշքշուկի և մահացածների հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել էր և նրանք ուշագնաց էին եղել: Հավաքվածներն իրենց զայրույթն հայտնելով ասում էին, թե ինչու շտապօգնությունը դեպքի վայրում հերթապահ խումբ չի տեղակայել և մարդիկ պահանջում էին, որպեսզի շտապօգություն ժամանի: Որոշ ժամանակ անց՝ ժամանել էր շտապօգնությունը:
Այս պահին սպանության վայրում աշխատում են դատական բժիշկները, փորձագետներն ու քննչական խումբը: Դեպքի վայր են բերվել նաև հատուկ շներ, որոնք հանցագործ ճիվաղի որոնողական աշխատանքներն են կատարում:
Նմանատիպ նյութեր
2533 դիտում
19:09 22-02-2017
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
955 դիտում
20:17 05-03-2024
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև
Այս բաժնից
1237 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1057 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
874 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել