«Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին և ամրապդնվեց երկրորդ տեղում. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի գլխավոր մրցավեճում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում պարտության մատնեց գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Կատալոնացիները արդեն հաշվի մեջ առաջ անցան 12-րդ րոպեին, երբ Նեյմարը եզրափակեց Դանի Ալվեշի, Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի մասնակցությամբ կոմբինացիան: 35-րդ րոպեին տանտերերը ամրապնդեցին իրենց առավելությունը: Լիոնել Մեսսին հիանալի անցում կատարեց և գնդակը հասցեագրեց Լուիս Սուարեսին, ով անվրեպ հարվածով ձեռնունայն թողեց մրցակցի դարպասապահ Օբլակին: 57-րդ րոպեին մադրիդցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Լիոնել Մեսսին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց մրցակցի պաշտպան Խեսուս Գամեսի նկատմամբ: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Մարիո Մանջուկիչը: Լուսատախտակի վրա վերջնական հաշիվը ձևակերպեց նույն Մեսսին: Արգենտինացին պատ խաղարկեց Ռակիտիչի հետ և մոտ 7 մետր հեռավորությունից խոցեց դարպասի մոտակա անկյունը:
«Կապտանռնագույնները» վաստակեցին 41 միավոր և ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: «Ատլետիկո»-ն 38 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատարը «Ռեալ»-ն է, որն իր ակտիվում ունի 42 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]«Բարսելոնա» - «Ատլետիկո»՝3:1[/b]
Գոլեր՝ Նեյմար 12՛, Սուարես 35՛, Մեսսի 87' – Մանջուկիչ 57՛ (11մ)