211652_close_icon
views-count48101 դիտում article-date 22:06 11-01-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «գոլդ» համարանիշներով Range Rover-ը, BMW-ն և Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ, Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ` 25-ամյա Հայկազ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 01 PD 077 համարանիշի , Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ` 38-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Range Rover մակնիշի 77 CT 777 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արարատ Մանուչարյանի վարած Mercedes մակնիշի 17 AR 771 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին տեղեկացվել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ: Վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերություններրի ներկայացուցիչները: Ժամանել են նաև հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և ստուգել են, թե արդյոք գազի արտահոսք կա, թե ոչ: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են իրականացնում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ՝ Արմեն Ամիրխանյանն ու Արմեն Մովսիսյանը, քանի որ վթարի պատճառով նշված ճանապարհահատվածում երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Ըստ տեղեկությունների, հնարավոր է՝ վթարի փաստով զբաղվի ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում հանձնարարականով էլ վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 3.300.000 ՀՀ դրամ, BMW մակնիշի մեքենայինը՝ 2.600.000 ՀՀ դրամ, իսկ RANGE ROVER մակնիշի մեքենայինը՝ 500.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 80.000 ՀՀ դրամ, BMW մակնիշի մեքենայինը՝ 56.000 ՀՀ դրամ, իսկ RANGE ROVER մակնիշի մեքենայինը՝ 400.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր