Երեւանի «գայի» աշխատակիցները հայտնաբերել են Niva-ի «դռռիկասեր ձյունանուշին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 9-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «ՎԱԶ 2121» մակնիշի 10 VQ 045 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված ավտոմեքենայի վարորդը՝ ձյունանուշիկի հանդերձանքով Երեւանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, իսկ ավտոմեքենայի վրա էլ տեղադրել է գերձայնային ազդանշան՝ «դռռիկներ»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 17 փողոցի բնակիչ, 26-ամյա Գեւորգ Մուրադյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի