211652_close_icon
views-count1419 դիտում article-date 10:10 11-01-2015

2002 թ. այս օրը վախճանվել է ֆրանսահայ հայտնի կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը

2002 թ. հունվարի 11-ին վախճանվել է ֆրանսահայ հայտնի կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը: 1948 թ-ին նա նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը»: Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վեռնոյը ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։ Վեռնոյը հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Նմանատիպ նյութեր