211652_close_icon
views-count5179 դիտում article-date 12:12 10-01-2015

Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Նոր Արտամետ գյուղի 1-ին փողոցի 34 հասցեի մոտ բախվել են Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 57-ամյա Վանիկ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 29 ՏՕ 211 համարանիշի և Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի փողոցի բնակիչ, 25-ամյա Նարեկ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 47 V Օ 447 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Քոլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր