211652_close_icon
views-count9253 դիտում article-date 20:31 09-01-2015

Դավիթը ինքնասպան չէր լինի. ընտանիքը գիտի՝ ում հետ է նա բանակում խնդիր ունեցել. news.am

ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 21-ին նռնակի պայթյունից մահացած Դավիթ Քոլոյանի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի Դավիթ Քոլոյանին ինքնասպանության են հասցրել: Դավիթի հորաքույրը՝ Աննա Քոլոյանը հայտնել է, որ իրենք ոչ միայն բացառում են, որ Դավիթը կարող էր ինքնասպանություն գործել, այլեւ հակառակն ապացուցող փաստեր ունեն: «Մենք չգիտենք՝ ինչի հիման վրա է այդ ամենը ապացուցվել, որովհետեւ մենք ապացույցներ ունենք, որ ինքնասպանության մասին խոսք գնալ չի կարող: Մոտ մեկ ամիս առաջ՝ մինչեւ երեխայի առաջին գիծ տեղափոխվելը, երեխան զանգել, պապայի հետ խոսել է, ասել, որ ինչ որ մեկի հետ պրոբլեմներ ունի: Ասել է՝ որպեսզի ես հայի հետ ավելորդ մինուսներ չունենամ, համաձայնության եմ գալու, գնամ առաջին գիծ: Ասել է՝ մնացել է 6 ամիս, չեմ ուզում՝ հայի հետ խնդիր ունենամ, ավելի լավ է՝ թուրքի դեմ գնամ կռվեմ, քան հայի հետ պրոբլեմ ունենամ: Ու մարդն, ում հետ խնդիրներն է ունեցել, իր ավագ լեյտենանտն է եղել՝ Գեւորգ Գեւորգյանը»,-ասել է տիկին Աննան: Մանրամասները՝ [url=http://news.am/arm/news/247174.html]սկզբնաղբյուր կայքում:[/url]

Նմանատիպ նյութեր