211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Աստվածընկալ ձորում, դպրոցականների միջոցառման ժամանակ, երեխան անզգուշաբար ընկել է լողավազանը. մայրը նետվել ու դուրս է բերել երեխային, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էլ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը

views-count15086 դիտում article-date 23:35 18-06-2025
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում և շնորհիվ Ապարանի և Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի հնարավոր է եղել փրկել 6 տարեկան երեխայի կյանքը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Երևանի դպրոցներից մեկի մի քանի աշակերտներ իրենց ծնողների հետ այցելել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցի և ձորում իրենց հանգիստ են անցկացնելիս եղել։

Այդ ժամանակ երեխաներից Երևանի բնակիչ, 6 ամյա Ալէքս Խ-ի ոտքը սայթաքել է և ընկել է լողավազանը։ Դա նկատելով՝  մայրը, ով ցատկել է լողավազանի մեջ ու նրան հաջողվել է փրկել տղայի կյանքը, սակայն չի հաջողվել բուժօգնություն ցուցաբերել, ինչից հետո երեխային տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, ում վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Ապարանի բժիշկները կատարել են ինտուբացիա և երեխային այդ վիճակով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն վերակենդանացման բաժանմունքում բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել։

Այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր