211652_close_icon
views-count4918 դիտում article-date 12:17 09-01-2015

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Սուքիասյանը իր վարած Nissan March մակնիշի 34 PF 299 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում բախվել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Եղիշե Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 72 PP 200 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ 25-ամյա Հ. Սուքիասյանն ու Mercedes-ի ուղևոր Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ 22-ամյա Մարիամ Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր