2674 դիտում
10:32 09-01-2015
Գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի, Ջերմուկի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքների, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածի, Մեղրիի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Սևանի, Արթիկի և Քեթիի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Բերդում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Լաչինում տեղում է ձյուն:
Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանում քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:
Նմանատիպ նյութեր
2402 դիտում
10:00 24-01-2018
ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով
4643 դիտում
19:50 03-12-2016
Ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով
Այս բաժնից
1267 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1084 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
904 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել