211652_close_icon
views-count7694 դիտում article-date 09:42 09-01-2015

ՀՀ Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր դարձավ 70 տարեկան

- Արցախյան շարժման լեգենդ; - Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ Հայաստանը անցնցում անկախություն հռչակեց; - Գերագույն գլխավոր հրամանատարությամբ ազատագրվեց Արցախը; - Ճկուն դիվանագիտական քայլերի շնորհիվ Արցախի հարցի վերաբերյալ ձևավորվեց հայանպաստ միջազգային կարծիք; - Հայաստանը դարձավ «ժողովրդավարության կղզյակ»; - Հայկական ատոմակայանի վերագործարկման շնորհիվ հաղթահարվեց 1988թ.-ից սկսված էներգետիկ ճգնաժամը; - Հայաստանը արժանապատիվ կերպով ներկայացավ միջազգային կազմակերպություններում; - Բարիդրացիական հարաբերություններ հաստատվեցին տարածաշրջանի և աշխարհի խոշոր պետությունների հետ; - 1998թ.-ին արժանապատվորեն հրաժարական տվեց; - 2007թ-ին վերադառնալով քաղաքականություն, գլխավորեց հզորագույն համաժողովրդական շարժումը և այն օժտեց գաղափարական նպատակներով: Մինչ օրս այդ շարժման հիմքի վրա ձևավորվում են բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններ; - Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, իսկ քաղաքական բազմաթիվ ելույթներն ու հոդվածները տարիների ընթացքում ոչ միայն չեն կորցնում իրենց արդիականությունը, այլև ավելի ու ավելի են ընդգծում հեղինակի անգերազանցելի հեռատեսությունն ու համոզմունքների իսկությունը; - Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր; - Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, հին հունարեն, գերմաներեն, հին հայերեն, արաբերեն, լատիներեն և ասորերեն լեզուների:

Նմանատիպ նյութեր