2289 դիտում
09:18 09-01-2015
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Գյումրի – Ամասիա ավտոճանապարհը:
Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան գյուղում բուք է:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
6559 դիտում
10:02 20-01-2018
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան