Երկրագնդի վրա տեղի ունեցող բնության երևույթների ՝ջրհեղեղների, փոթորիկների, երկրաշարժերի, ցունամիների հետևանքով տուժում են ոչ միայն մարդիկ, այլ բնության արհավիրքների հետևանքով ջրի տակ են անցնում նաև հազարավոր ճանապարհներ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում:
Սակայն, «Պասաժ դյու Գուա» (Passage du Gois) կոչվող ճանապարհը յուրահատուկ է՝ ստեղծվել է ոչ թե մարդու, այլ բնության կողմից: Այն գտնվում է Ֆրանսիայում, անցնում է Բուրնյոֆ նեղուցով՝ դեպի Նուարմուտյե կղզի: Այն մինչ օրս ծառայում է մարդուն և թվագրվում է դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակին: Ըստ պատմական ակնարկների՝ այն ժամանակ կղզում բերդ է եղել ու այնտեղ բանտարկել են գերիներին, սակայն նրանք փախել են կղզուց՝ օգտվելով այդ ճանապարհից: Դա եղել է 834թ-ին և հենց այս դեպքն է եղել պատմության մեջ, որում առաջին անգամ հիշատակվել է այս ճանապարհը:
Այն օրվա մեծ մասը 2-4 մետրով ծածկված է ջրով, սակայն առավոտյան և երեկոյան ջուրը նահանջում է մակընթացության և տեղատվության հետ, և հարյուրամյակներ շարունակ այն երթևեկելի ճանապարհ է և Նուրամուտյե կղզուն կապող միակ ցամաքային ուղին:
Ճանապարհը 4.5 կմ երկարություն ունի և ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: