8771 դիտում
11:11 08-01-2015
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բուժմիավորման գլխավոր տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Բաբայանն իր վարած Opel Astra մակնիշի 34 RR 635 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց աջ կողմ և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 63-ամյա Գրիգորի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Նշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Գասպարյանն աշխատում է ԼՂՀ Մարտունու շրջանային բուժմիավորումում՝ որպես գլխավոր տնօրեն:
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
17:43 19-09-2014
Հարություն Քուշկյանն այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորման նոր շենք