Հարություն Քուշկյանն այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորման նոր շենք
                        ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հետ համատեղ այց են կատարել Մարտունու շրջանային բուժմիավորման նոր շենք: Այցի նպատակը վարչական տարածքում կառուցված բուժմիավորման շենքի շահագործման հանձնման համար առկա թերությունների վերացման հարցն էր:
Բարձրաստիճան պաշտոնյաները, մանրակրկիթ ծանոթանալով բացթողումներին, պայմանավորվածություն ձեռք բերեցին հնարավորինս կարճ ժամկետներում այն վերացնելու ուղղությամբ:
Ծրագրվեց նաև մոտ ժամանակներս բուժհիմնարկը համալրել նորագույն սարքավորումներով և մասնագիտական գործունեություն ծավալել նորակառույց հիվանադանոցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

