211652_close_icon

Երկրաշարժ՝ Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում

views-count4522 դիտում article-date 16:57 07-01-2015
Այսօր ժամը 11:49-ին Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:44 Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4 բալլ: Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Նմանատիպ նյութեր