9493 դիտում
12:20 07-01-2015
Ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է երկաթբետոնե պատնեշին և հայտնվել ջրանցքում. կա 5 վիրավոր
Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Նորամարգ գյուղից դեպի Մասիս տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 89 12 14 GS տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե պատնեշին, այնուհետև՝ ընկել ջրանցքի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ Կոտայքի մարզի Աբովյան գյուղի բնակիչներ՝ 11-ամյա Սոնա Հարությունյյանը, 64-ամյա Սիրանուշ Ֆթոյանը, 44-ամյա Հակոբ Հարութունյանը. Նորամարգ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Միշա Հոկոբյանն ու 43-ամյա Ռուդիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական խումբն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: