ԱՄՆ-ն նավթի գնանկումից միայն շահում է. ԱՄՆ Պետդեպ
Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթի խոսքով՝ նավթի համաշխարհային գնանկումից ԱՄՆ-ի տնտեսությունը միմիայն շատ է շահում:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Էռնեսթը նոր տվյալներ է ներկայացրել նավթային գների վերաբերյալ մոնիթորինգից: Այսպես, Միացյալ Նահանգների տարածքի մեծ մասում նավթի գնի նվազման արդյունքում բենզինի միջին գինը իջել է մինչև 2$` 1 գալոնի դիմաց, իսկ ավտոմեքենաների վաճառքի ծավալը երկրում վերջին ամիսներին կրկնակի աճել է: