211652_close_icon
views-count1087 դիտում article-date 10:47 18-12-2014

Ռուսաստանի ներկայիս տնտեսությունը նման է պատժամիջոցներից և նավթի գնանկումից ստացված թունավոր կոկտեյլի. ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգներին հետաքրքրում է ժողովրդավարական, ուժեղ և բարգավաճող Ռուսաստանը, սակայն մեկուսացման ու տնտեսական ճգնաժամի մեջ հայտնվելու ուղին ընտրել են ՌԴ նախագահն ու այլ ղեկավարներ, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նյուլանդը: «Այսօր բոլորս տեսնում ենք պատժամիջոցների արդյունքը: Նրանք արդյունավետ են եղել: Եվ շատ հնարավոր է, որ Ռուսաստանի առավել ագրեսիվ գործողություններից հետ են պահում հենց այդ պատժամիջոցները: Ներկա պահին Ռուսաստանի տնտեսությունը նման է պատժամիջոցներից և նավթի գնանկումից ստացված թունավոր կոկտեյլի: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք դիվանագիտական և տնտեսական գործիքների կիրառումը, որպեսզի Ռուսաստանը պահպանի մինսկյան համաձայնությունները, փակի Ուկրաինայի հետ սահմանը և դադարեցնի աջակցել ապստամբներին»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր