211652_close_icon
views-count29872 դիտում article-date 16:35 06-01-2015

Արտակարգ իրավիճակ՝ Հայաստան-Վրաստան ճանապարհի՝ Բավրայի անցակետի վրացական հատվածում. ըստ տեղեկությունների՝ կա զոհ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհի՝ Բավրայի անցակետի վրացական հատվածում: Երեկվանից առատ ձյան, մառախուղի և ուժեղ ձնաբքի պատճառով Հայաստանի Հանրապետության մեծ թվով քաղաքացիներ իրենց՝ մոտ 180 տրանսպորտային միջոցներով մնացել են ձնաբքի մեջ: Քաղաքացիների մեջ կան մեծահասակներ, կանայք, և երեխաներ: Նշված վայրից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին զանգահարած քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ Վրաստանի իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում իրենց օգնելու համար: Զանգահարողներից մեկն էլ հայտնեց, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից 1 հոգի դուրս է եկել և ձնաբքի պատճառով ընկել գետնին և, քանի որ ուժեղ ձնաբուք է և իրենք չեն կարողանում անգամ բացել ավտոմեքենաների դռները, չգիտեն՝ քաղաքացին ուշաթափվե՞լ է, թե՞ մահացել: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից ասացին, որ իրենք էլ ունեն նման ահազանգ և այս պահին փորձում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի միջոցով ճշտել լուրի իսկությունը:

Նմանատիպ նյութեր