211652_close_icon
views-count22918 դիտում article-date 16:57 05-01-2015

Ողբերգական ավտովթար` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. պայմանագրային զինծառայող, 23-ամյա վարորդը Opel-ով բախվել է բենզալցակայանի պատին

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel մակիշի 34 SR 007 ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Ռաֆիկ Ասատրյանը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազաբենզալցակայանի պատին: Վարորդը տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանն ու հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը: Ժամանում են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի քննչական մարզային վարչության քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը պայմանագրային զինծառայող է:

Նմանատիպ նյութեր