«Զենիթ»-ի 15-ամյա ֆուտբոլիստը ավտովթարի է ենթարկվել
«Զենիթ»-ի 1999 թվականի ծնվածների թիմի դարպասապահը ավտովթարի ենթարկվել իր վարած Aston Martin մակնիշի մեքենայով և դեպքի վայրից դիմել է փախուստի:
«Իհարկե, դա ճիշտ չէ: Նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Նա փախել է, որովհետև մտածել է, որ նրան կարող է ծեծի ենթարկել: Ճիշտ է, նա իրավունք չուներ առանց վարորդական իրավունքի մեքենա վարել: Պետք է մեղադրել այն մարդկանց, ովքեր այդ տարիքի երեխային ավտոմեքենա են վաճառել: Բարեբախտաբար, ավտովթարի հետևանքով տուժածներ չկան: Եթե նա վարորդական իրավունք ունենար ապա պարզ չէր լինի, թե ով էր իրականում մեղավորը: Քանի որ չունի վարորդական իրավունք, ապա նա է մեղավոր»,- «Զենիթ -84»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Պրոտասովի խոսքերը մեջբերում է «Р-Спорт»-ը: