«Ռուբինի» ֆուտբոլիստը մանրադրամով Կոլիզեումը քերծելու համար բերման է ենթարկվել
Հռոմում իտալական ոստիկանությունը բերման է ենթարկել Կազանի «Ռուբինի» բուլղարացի ֆուտբոլիստ Բլագո Գեորգիևին, երբ վերջինս մանրադրամով փորձել է Կոլիզեումի պատին գրել իր անունը: Ավելի ուշ՝ «դաստիարակչական աշխատանքից» հետո, նրան բաց են թողել:
«Ես Կոլիզեումի պատերին բազմաթիվ գրառումներ տեսա և մտածեցի, որ նման բան կարելի է անել», ասել է բուլղարացին:
Ավելի ուշ ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտարարել է, որ բերման ենթարկվածը ոչ թե ֆուտբոլիստն է եղել, այլ նրա ազգանվանակիցը: