211652_close_icon
views-count38803 դիտում article-date 15:55 05-01-2015

Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. Opel-ը բախվել է 06-ին, կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09.50-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոններ հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել վիրավոր քաղաքացիներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 09:00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում հանդիպակաց երթեւեկելիս բախվել են Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 16 շենքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 34 DC 999 համարանիշի եւ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գուրգեն Մարգարյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 68 ՏՍ 395 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 06-ի վարորդ Գ, Մարգարյանը, նրա ուղեւորներ՝ 20-ամյա Ռիտա Գեւորգյանը, 5-ամյա Լեւոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի, 45-ամյա Հասմիկ Մարգարյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի եւ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: 06-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ, ովքեր ժամանել էին մեկ մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբն ու Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը աշխատում էր ՀՀ Ազգային արխիվի Վայոց ձորի մարզի տարածքային մասնաճյուղում որպես արխիվապահ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին տեղեկացրել են, որ մահացածն ու վիրավորներն ազգականներ էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր