211652_close_icon
views-count27786 դիտում article-date 11:44 05-01-2015

50-ամյա վարորդը գոլդ համարանիշի «յաշիկով» շղթայական ավտովթարի հեղինակ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 5-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում Դավիթաշեն 2-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 50-ամյա Ռոբերտ Գալոյանը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում թիվ 38 հասցեի դիմաց իր վարած Mersedes մակնիշի 40 AA 040 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի եւ բախվել Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի բնակիչ, 25-ամյա Ռուբեն Գեւորգյանի վարած Սամանդ մակնիշի Տ 6293 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետեւ Ռ. Գալոյանը «Յաշիկով» բախվել է Երեւան քաղաքի Մետաղագործների փողոցի բնակիչ, 37-ամյա Մհեր Գասպարյանին պատկանող Mersedes մակնիշի 34 AF 126 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով «Յաշիկի» վարորդ Ռ. Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՀՀ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբը՝ մեկ մարտական հաշվարկով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադեւոսյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վթարի մեղավոր Ռ. Գալոյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» Փակ բաժնետիրական ընկերությունում: Նախնական տվյալներով MERCEDES G500 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 9.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 430.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր