211652_close_icon
views-count13754 դիտում article-date 19:07 03-03-2014

Արարատի մարզում 35-ամյա վարորդը «գոլդ» համարանիշի Mercedes-ով իր «շումախերության» հետևանքով վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Այսօր` մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սարի Թաղի 26 փողոցի բնակիչ 35-ամյա Ալեքսանդր Քոլոզյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում, իր կողմից վարած Mercedes մակնիշի 10 CO 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթյա ամրաններով պատված բետոնե հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ 32-ամյա Արման Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ուղևորին հիվանդանոց է տեղափոխել վարորդը, մեկ այլ ավտոմեքենայով: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննիչի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր