211652_close_icon
views-count31919 դիտում article-date 10:59 05-01-2015

Ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. հայրը մահացել է, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունվարի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հակոբ Զազյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 TQ 694 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Զազյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Արման Զազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Զազյանը գիտակցության չգալով, մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի, Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Վահե Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը վիրավորի հայրն էր, իսկ վիրավորին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան: Տեղում աշխատել են նաև ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր