211652_close_icon
views-count4494 դիտում article-date 20:46 04-01-2015

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմ փակ է: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ծաղկաձոր-Հրազդան հատվածում, Երևան-Սևան և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառմամբ:

Նմանատիպ նյութեր