211652_close_icon
views-count2149 դիտում article-date 18:15 03-01-2015

Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավան - Գարգառ ճանապարհահատվածում և Ախուրյանում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանից Գարգառ տանող ճանապարհահատվածում, Ախուրյանում մերկասառույց է: Սևանում, Մարտունիում (Վարդենյաց լեռնանցքում), Չարենցավանում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակություն ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր