10951 դիտում
15:53 03-01-2015
Երեւանում բախվել են վաճառողի Golf -ը, խաղատան խոհարարի Mersedes-ը եւ գործազուրկի «Tuareg»-ը. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:30-ի սահմաններում Ռոստովյան եւ Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում բախվել են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Վարդան Դալլաքյանի վարած «Volkvagen Golf» մակնիշի 34 CF 633 համարանիշի Երեւան քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած Mersedez մակինիշի 34 MT 838 համարանիշի եւ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 20-ամյա Արման Հայրապետյանի վարած «Volkvagen Tuareg» մակնիշի 87 LQ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներ Ա. Կարապետյանն ու Վ. Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Վ. Դալլաքյանն աշխատում է «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ում որպես վաճառող, իսկ Ա. Կարապետյանը «Սենատոր» խաղատան խոհարար:
Նախնական տվյալներով VOLKSWAGEN TOUAREG մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 150.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 115.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+