211652_close_icon
views-count19305 դիտում article-date 18:00 21-01-2025

Արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա տղայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Դատապարտյալների հիվանդանոցից (ժողովրդին հայտնի ՑԲ) այնտեղ տեղափոխված դատապարտյալը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Դավիթ Վարդանյանին: 
 
Բժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է: 
 
Հիվանդանոց է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր