211652_close_icon
views-count16111 դիտում article-date 21:02 02-01-2015

Տաքսու վարորդի ճիշտ գործողությունների արդյունքում փրկարարներն ու ոստիկանները Երեւանում կանխել են 55-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:40-ի սահմաններում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել եւ հայտնել, որ ինքը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից դուրս է եկել եւ ինքնասպան լինելու նպատակով գնում է Դավիթաշենի կամրջի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն: Եւ մինչ քաղաքացին կմոտենար Դավիթաշենի կամրջին, փրկարար ծառայության աշխատակիցները, Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները, թիվ 15 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, եւ ՏԿ եւ ԱԻ նախարարության ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ուժեղացված ծառայություն են սկսել կատարել Դավիթաշենի կամրջի մոտ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ համապատասխան կառույցները հսկողություն կկատարեին նշված հատվածում, տաքսու մեքենայի վարորդը, ով չի ցանկացել ներկայանալ, կարողացել է այդ քաղաքացուն, ով գտնվում է ոչ սթափ եւ նյարդային վիճակում, բերել ԱԻ նախարարության վարչական շենքի անցակետի մոտ, որտեղ փրկարար ծառայության օրվա պատասխանատու, փրկարար ծառայության գնդապետ Պավել Գյոզալյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը կարողացել են այդ քաղաքացուն՝ 55-ամյա Սամվել Վաղարշակյանին, ավտոմեքենայից դուրս բերել եւ տեղափոխել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր