36888 դիտում
23:46 26-03-2016
Արտակարգ դեպք Երևանում. «Թումո» կենտրոնի մոտ 54-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխել են փրկարարներն ու հոգեբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ գտնվող Թումանյանի անվան այգում մի տղամարդ ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ է խմել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն նշված այգի է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Խմբի հետ է եղել նաև հոգեբան-խորհրդատու Մերի Գևորգյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, քանի որ ահազանգողը հստակ չէր հայտնել քաղաքացու գտնվելու վայրը, փրկարարները ողջ տարածքը այսպես ասած «սանրել են» և «Թումոյի» կենտրոնի մոտ գտնվող մանկական խաղադաշտի հարևանությամբ գետնին ընկած հայտնաբերել են 54-ամյա Սամվել Վաղարշակյանին:
Տեղում առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո փրկարարները նրան իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին ասել են. «Եթե փրկարարները մի քիչ ուշանային, ապա չէր բացառվում, որ դեպքը տխուր ավարտ կունենար, իսկ բժիշկներն էլ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փրկեցին նրա կյանքը:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16867 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ