211652_close_icon
views-count60172 դիտում article-date 12:42 30-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները փրկարար հոգեբանի գլխավորությամբ կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 11 շենքի մոտ՝ «ՎիվաՍել» ընկերության մասնաճյուղի հարևանությամբ, մի տղամարդ դանակը դրել է իր պարանոցին և սպառնում է ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ծառայողնրը՝ հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները քաղաքացիների օգնությամբ Հ. Խանումյանի գլխավորությամբ կարողացել են կանխել տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարանոցի հատվածում կան վնասվածքի հետքեր, իսկ տղամարդը 53-ամյա Ռուբեն Պորտոյանն է, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ պարզելու դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր