211652_close_icon
views-count7326 դիտում article-date 11:08 02-01-2015

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «06»-ը բախվել է «07»-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10–ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վարդանյանի վարած «Վազ 2106» մակնիշի 34 OD 704 համարանիշի եւ Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Հայկ Ասատրյանի վարած «Վազ 2107» մակնիշի 05 ԼՍ 442 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 07-ի վարորդ Հ. Ասատրյանն ու նրա ուղեւոր՝ 7-ամյա Աննա Ասատրյանը, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղեւորուհի՝ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ, 2-ամյա Էմմի Վարդանյանը տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Է. Վարդանյանը Ա. Վարդանյանի դուստրն է, իսկ Ա. Ասատրյանը՝ Հ. Ասատրյանի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Ա. Վարդանյանը, ով 06-ով բախվել է Հ. Ասատրյանի՝ կայանված վիճակում գտնվող 07–ին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր