17474 դիտում
11:12 14-02-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու Saturn-ը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկներն ու Կոտայքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունենել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Զովոնի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արմինե Ն․-ի վարած Saturn մակնիշի և Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Խ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Խ․-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 28-ամյա Սերգեյ Խ․-ն մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արտուշ Միրաքյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Թումանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15535 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35783 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց