7888 դիտում
20:39 31-12-2014
Շիրակի մարզում՝ հայտնի «մահաբեր խաչմերուկ» կոչվող հատվածում, տեղադրվեց արագաչափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2015 թվականի հունվարի 1-ից գործելու է Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում օրերս տեղադրված արագաչափ սարքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն վարորդները, ովքեր նշված ճանապարհին կգերազանցեն սահմանված արագությունը, արագաչափ սարքի միջոցով երկու կողմից նրանց խախտումը կնկարվի:
Թույլատրելի արագությունը նշված հատվածում 90 կմ/ժամ է:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել:
Վթարի հետեւանգով կար 7 զոհ և մեծ թվով վիրավորներ: Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել էին: Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական խումբը:
Ժամանել էր նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի վայր էր ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության մի քանի քննիչներ և փորձագետներ:
Ոստիկանությունը պարզել էր վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+